Մեր մասին

Մեր պատմությունը

«ԱՐԱՆԵԱ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունը (ՍՊԸ) հիմնադրվել է 2007թ. դեկտեմբերի 10-ին: Գլխավոր գրասենյակը գործում է Արարատի մարզի Արարատ քաղաքում: Մատուցում է լայնաշերտ ինտերնետ ծառայություններ և IP հեռուստատեսություն ողջ Արարատի մարզում: Ընկերությունն ունի վաճառքի և սպասարկման սրահներ մարզի չորս քաղաքներում, որտեղ բաժանորդները կարող են տեղեկանալ ընկերության մասին իրենց հետաքրքրող յուրաքանչյուր ինֆորմացիայի, կատարել վճարումներ, կնքել պայմանագրեր, ինչպես նաև գնել համակարգչային տեխնիկա և այլ աքսեսուարներ: Ծառայությունների պատշաճ և շարունակական մատուցումն ապահովելու համար Արանեայի կողմից պարբերաբար իրականացվում են ցանցի բարելավման, թերությունների և անսարքությունների վերացման աշխատանքներ: 2014թ., մարզի ամբողջ տարածքով ունենալով սփռված օպտիկամանրաթելային ծածկույթ, Արանեա ընկերությունն իրականացրեց իր կարևորագույն ծրագրերից մեկը՝ IP հեռուստատեսության մատուցման ծառայությունը :

Մեր առաքելությունը

Լինելով հայկական ընկերություն՝ մենք բարձր ենք գնահատում մեր շուկային բնորոշ առանձնահատկությունները, որը հանդիսանում է մեր ռազմավարական հիմնաքարերից մեկը: Մեր առաքելությունն է մատուցել որակյալ և մատչելի հեռահաղորդակցական ծառայություններ՝ ընդլայնելով և ներմուծելով նորարական տեղեկատվական համակարգերը:

shop
shop