Մայիսի 9-ը կրկնակի հաղթանակի օր է

Մայիսի 9-ը կրկնակի հաղթանակի օր է05.08.17

Հայ ժողովրդի համար մայիս ամիսն առանձնահատուկ է, ինչպես ժողովուրդն է ասում՝ հաղթանակների ամիս է: Մայիսի 9-ը կրկնակի հաղթանակի օր է՝ Հայրենական մեծ պատերազմի հաղթանակ և Շուշիի ազատագրում: Սրտանց շնորհավորում եմ բոլորիս այս երկու փառահեղ հաղթանակների օրվա կապակցությամբ: 2017 թվականը Հայրենական պատերազմի հաղթանակի 72-րդ խորհրդանշական տարին է, պատերազմի հաղթական ավարտին մեծ ներդրում է ունեցել հայ ժողովուրդը, և այն հայ ազգի հերթական հաղթանակներից է: