#Գործկա


#Գործկա

Մենք փնտրում ենք ակտիվ ու եռանդուն երիտասարդների, ովքեր ցանկանում են հմտացնել իրենց գիտելիքները տեխնիկական ու ցանցային ոլորտում և դառնալ տեխնիկական սպասարկման հրաշալի մասնագետներ:

Դիմելու կարգ

Կարող են դիմել 18 տարին լրացած բոլոր այն երիտասարդները, ովքեր ունեն համակարգչային գիտելիքների մինիմալ բազա ու ցանկանում են ձեռք բերել ցանցային, տեխնիկական գիտելիքներ և դառնալ ոլորտի լավ մասնագետ: Ընկերության կողմից ընտրված լավագույն թեկնածուները անցնելու են նախնական պրակտիկա, ստանալու են առաջադրանքներ ու փորձելու են իրենց ուժերն ու հմտությունները տեխնիկական ու ցանցային ոլորտում:

Ծանոթացեք պայմաններին և ուղարկեք Ձեր ռեզյումեները hr@aranea.am էլ.հասցեին, վերնագրի դաշտում նշելով պաշտոնը՝ Տեխնիկական սպասարկման մասնագետ: Կարող եք թողնել նաև Արանեա խանութ-սրահներից որևէ մեկում:

Աշխատանքային պարտականություններն ու անհրաժեշտ որակներն են՝

  • Կատարել բաժանորդներին՝ ԱՐԱՆԵԱ ցանցին միացումներ
  • Զբաղվել բաժանորդների մոտ առկա տեխնիկական խնդիրների լուծմամբ
  • Կատարել տեղազննումներ ու քարտեզագրումներ բաժնի պատասխանատուի հետ
  • Կատարել մալուխների մոնտաժային աշխատանքներ՝ արտաքին և ներքին պայմաններում
  • Տիրապետել ընկերության մատուցած ծառայությունների մասին լիարժեք ինֆորմացիային
  • Վարորդական վկայականը՝ պարտադիր
  • Բարձրագույն կրթությունը ցանկալի է
  • Կապի և տեխնիկայի ոլորտի մասնագետի որակավորումը պարտադիր չէ
  • Ցանցերի իմացությունը ցանկալի է
  • Համակարգչային մինիմալ գիտելիքների իմացությունը պարտադիր է
  • Շփման և սպասարկման լավ հմտություններ
  • Ֆիզիկական լավ պատրաստվածություն